Նախասիրության մասին պատմող ռադիոնյութ

Ավտոմեքենա (ծագել է՝ հին հունարեն՝ αὐτο − ինքնուրույն և լատ.՝ mobilis − շարժվող), սեփական շարժիչով տրանսպորտային միջոց, որը հարմարեցված է ցամաքի վրա տեղաշարժման համար։ Լայնորեն տարածված է ողջ աշխարհում։ Ավտոմեքենաների արագ և հարմարավետ տեղաշարժման համար կառուցվում են հատուկ ավտոմայրուղիներ կամ պինդ ծածկով ճանապարհներ։

Ներկայում աշխարհում հաշվվում է ավելի քան 500 միլիոն մարդատար ավտոմեքենա, և ամեն տարի արտադրվում են ևս 50 միլիոն նորերը[փա՞ստ]։ Մարդատար ավտոմեքենաների մեծ մասը քառանիվ է, կան նաև եռանվավորներ, իսկ մոդելներից մեկն ունի նույնիսկ 26 անիվ։

Ավտոմեքենաները կարող են տարբեր այլ ֆունկցիաներ ունենալ։ Կան հրշեջ ու սանիտարական, փոստային և շինարարական, ռազմական ու մարտական ավտոմեքենաներ։

Ժամանակակից ավտոմեքենաները ստեղծվում են առավելագույն անվտանգության հաշվարկներով։ Ուղևորասրահը նախագծվում է այնպես, որ այն չձևախախտվի, երբ վթարից ավտոմեքենայի թափարգելն ու բեռնախցիկը ճզմվեն։ Անվտանգության գոտիների օգտագործումը պարտադիր է։ Հատուկ փականներով հանդերձված դռներն ընթացքի ժամանակ չեն բացվում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով