Զատիկը մեր ընտանիքում

Զատիկ կամ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոն՝

Քրիստոնյաներն իրար ողջունում են, ասելով.

-Քրիստոս յարեաւ ի մեռելոց…
-Օրհնեալ է յարութիւնն Քրիստոսի:

Սուրբ Զատիկը մեր ընտանիքում նշեցին ինչպես ամեն տարի: Մայրիկս համեղ ուտեստներ էր պատրաստել՝ չամիչով փլավ, ձուկ, տապակած կանաչի , համեղ թխվածքներ և այլն: Ես նախապես ցորենի ածիկ էի աճացրել և կարմիր ներկված ձվերը գեղեցիկ դասավորեցի ածիկի մեջ: Երեկոյան նստեցինք սեղան, շնորհավորեցինք միմյանց, ձու կռվացրեցինք: Ես շատ եմ սիրում այս տոնը, քանի որ այն ընտանեկան տոն է և տան անդամները միշտ միասին են տոնում այն:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով