Իմ գյուղը

Արարատի մարզի Ռանչպար գյուղում է բնակվում իմ քեռին իր ընտանիքով: Ես շատ հաճախ եմ այցելում այդ գյուղ, քանի որ շատ եմ սիրում գյուղի առօրյան և իմ հարազատներին: Գյուղի մեր տանը քեռիս խնամում է ընտանի կենդանիներ՝ հավ, շուն, աղավնի և ունեն անև սիրամարգ: Երբ ես գյուղում եմ լինում առավոտյան կերակրում եմ կենդանիների, օգնում եմ բակիախատանքներում, այգուց բերք եմ հավաքում և ջրում եմ ծաղիկները: Լինում եմ օրեր, երբ ես եղբորս հետ գնում եմ ձնորսության, դա ինձ շատ մեծ հաճույք է պատճառում, արդեն ինքնուրույն ձուկ եմ որսում: Մեր տան մոտ էլէկտրոսյան վրա արագիլը բույն է շինել: Մեր տան կողքով հոսում է Սև ջուր կոչվող գետը, որտեղ նախկինում շատ ձկներ ու խեցգետիններ կային, բայց անբարեխիղճ մարդկանց պատճառով հիմա շատ քիչ են նրանք:

Ռանչպար, գյուղ ՀՀ արարատի մարզի Մասիսի տարածաշրջանում, Մասիս քաղաքից 10-12 կմ հարավ-արևմուտք։ Ունի սահմանամերձ դիրք Թուրքիայի հետ։ Մարզկենտրոնից  գտնվում է 26 կմ հեռավորության վրա, Երևան քաղաքից՝ 20 կմ հեռավորության վրա։

Գյուղը հիմնադրվել է 1873թվականին։ Նախկինում ունեցել է Շոռ Քյոլանլու, Ջաֆարխան, Ռանչբար, Ռաշպար անվանումները։ Ռանչպար-պարս.ՄՇԱԿ,Հողագործ։ Գյուղը ընկած է Մերձարաքսյան գոգավորությունում, Մեծամոր և Արաքս գետերի միջագետքում։ Ծովի մակարդակից ունի 830 մ բարձրություն:

Գյուղն ունի 377 տնտեսություն, դպրոց, գրադարան, բուժկետ։ Համայնքի տնտեսության մասնագիտացման ճյուղը գյուղատնտեսությունն է, համախառն բերքի մեծ մասը տալիս է բուսաբուծությունը։ Գյուղատնտեսական նշանակության հողերը կազմում են շուրջ 783,5 հա։ Համայնքի հողերի հիմնական մասն օգտագործվում են որպես վարելահողեր՝ զբաղեցնելով մոտ 265 հա։ Մշակում են ջերմասեր բանջարաբոստանային, հացահատիկային, կուլտուրաներ։ Համեմատաբար ընդարձակ մակերես են զբաղեցնում արոտավայրերը՝ շուրջ 154,2 հա, կան խոտհարքեր։ Զբաղվում են կաթնամսատու անասնապահությամբ։ Գյուղն ունի ձկնաբուծական տնտեսություն։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով