Հունվարյան ստուգատեսի ամփոփում

Ազգագարական ստուգատեսի ժամանակ մենք ավանդական գաթա պատրաստեցինք և համտեսեցինք:
Արտադրության ստուգատեսի ժամանակ պատրաստել ենք կրծքազարդեր:
Մենք այցելել ենք Հյուսիսային դպրոց քանդակի արհեստանոց:  Մենք կավով աշխատել ենք սովորել և  պատրաստել ենք դիջիթեքային պարագաներ:
Մենք երրորդ դասարանցիներին սովորեցրել ենք «Quizizz.com» ծրագիր:
Մեզ էր այցելել հոգեբան և մենք միասին կարդացել ենք Խոսող ձուկը հեքիաթը և վերլուծել ենք:  Ամեն մեկը նկարել էր  այն հատվածը, որը իրեն դուր էր  եկել:
Մենք կրտսեր ճամբարականներին սովորեցրել ենք թաշկինակ խաղը և խաղացել ենք աղջիկ փախցնոցի:
 Բնագիտատեխնիկական ստուգատեսի ժամանակ բագիտական փորձեր ենք կատարել, ստեղծել ենք ինքնաշեն խաղեր և խաղալիքներ: Մասնակցել ենք նաև կառուցողական խաղերի ֆլեշմոբին:

 Ձմեռային մարզական խաղերի ժամանակ այցելել ենք Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոց, որտեղ  սովորեցինք  չմուշկով սահել:

Մարմնամարզական ստուգատեսի ժամանակ   հանձնել ենք մարզական նորմատիվներ, խաղացել ենք էստաֆետային խաղեր:

Մասնակցել եմ ռուբիկ կուբիկ մրցաշարին:

Ձիավարել ենք, խաղացել ենք տարբեր խաղեր: Շատ հետաքրքիր ժամանակ ենք անցկացրել:

Դիջիթեք 2023.ամփոփում

Արտադրությամբ ուսուցում

Բնագիտատեխնիկական ստուգատես. ամփոփում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով