Երեք հարուստ

Երեք հարուստ

Երեք հարուստ վիճում են և վեճը հարթելու* համար գնում են Խիկար
իմաստունին մոտ.
—Մենք եկել ենք իմանալու, թէ մեզնից ո՞վ է հարուստ։
—Դու՛ խոսիր,— դիմում է իմաստունը առաջին մարդուն։
—Ես ոսկու ու արծաթի, տուն ու տեղի, ունեցվածքի և արտ ու դաշտի տեր
եմ, հարստությանս չափ ու սահման չկա։
—Հիմա էլ դո՛ւ խոսի տեսնենք,— դիմում է երկրորդին։
—Ես թեև թագավորին զորապետն եմ, բայց նրանից երեք անգամ ավելի
հարուստ եմ։
—Իսկ դո՛ւ ինչ կասես,— դիմում է Իմաստունը երրորդին։
—Ի՞նչ ասեմ։ Ես ո՛չ պաշտոն ունեմ, ո՛չ ոսկի, ո՛չ արծաթ, ո՛չ էլ արտ ու
դաշտ։ Ես գիտուն մարդ  եմ, ունեցած-չունեցածս գլխիս մեջ է։
Երեքին լսելուց հետո Խիկար Իմաստուն ասում է.
—Ձեզանից  ամենից  հարուստը գիտունն է. նրա հարստությունը մնայուն ու
անվերջանալի է և ոչ ոք չի կարող այն խլել նրանից…:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով