Ուղղանկյունանիստ, ուղղանյունանիստի ծավալ

Ուղղանկյունանիստ

Ուղղանկյունանիստը կազմված է 6 ուղղանկյուններից՝ նիստերից։
Ուղղանկյունանիստի նիստերի կողմերը կոչվում են
ուղղանկյունանիստի կողեր, իսկ նիստերի գագաթները՝
ուղղանկյունանիստի գագաթներ։
Ուղղանկյունանիստի հանդիպակաց նիստերը իրար հավասար են։
Ուղղանկյունանիստն ունի 12 կող, 8 գագաթ ու 6 նիստ։
Ուղղանկյունանիստի չափումներն են՝ ուղղանկյունանիստի
լայնությունը, երկարությունը և բարձրությունը։
Այն ուղղանկյունանիստը, որի բոլոր կողմերը իրար հավասար են,
կոչվում է խորանարդ։

Բարձրություն
Երկարություն
Լայնություն
Նիստ
Խորանարդը կազմաված է 6 հավասար քառակուսիներից՝
նիստերից։
Ուղղանկյունանիստի ձև ունեն բազմահարկ շենքերը, դասասենյակը,
ակվարիումը։
Առաջադրանքներ

  1. Քանի՞ կող, գագաթ, նիստ ունի ուղղանկյունանիստը։
    12 կող 8 գագաթ 6 նիստ
  2. Հաշվեք ուղղանկյունանիստի ծավալը, եթե նրա չափումներն են՝
    5դմ, 7դմ, 8դմ։
    5x8x7=40×7=280 դմ
  3. Հաշվեք ուղղանկյունանիստի ծավալը, եթե նրա չափումներն են՝
    2 դմ, 12 սմ, 10 սմ։
    2 դմ=20 սմ
    20x12x10=2400 սմ
  4. Հաշվեք 6 դմ կող ունեցող խորանադի ծավալը։
    6x6x6=36×6=216 դմ
  5. Հաշվեք 5 դմ կող ունեցող խորանադի ծավալը։
    5x5x5=25×5=125 դմ
  6. Հաշվեք ուղղանկյունանիստ ծավալը, եթե նրա չափումներն են՝ 15սմ,
    16սմ, 17 սմ
    15x16x17=4080սմ
  7. Ո՞ր ուղղանկյունանիստի ծավալն է ավելի մեծ, որն ունի 7սմ
    երկարություն, 5սմ լայնություն և 10սմ բարձրություն, թե՞ այն
    ուղղանկյունանիստ ծավալ, որն ունի 10սմ երկարություն, 7սմ
    լայնություն և 5սմ բարձրություն։
    7x5x10=350սմ
    10x7x5=350 սմ
  8. ուղղանկյունանիստերի ծավալները իրար հավասար են։
  9. Հաշվեք ուղղանկյունանիստ ծավալը, եթե նրա չափումներն են՝
    5 դմ, 4 դմ, 6 դմ
    5x4x6=120դմ
  10. Հաշվեք ուղղանկյունանիստ ծավալը, եթե նրա չափումներն են՝
    3 դմ, 6 սմ, 10 սմ
    3 դմ=30 սմ
    30x6x10=1800սմ
    10.Հաշվեք 7 դմ կող ունեցող խորանադի ծավալը։
    7x7x7=343սմ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով