Ձեռագրերի ստեղծման պատմությունը

 

 

 

Պատերազմների ժամանակ թշնամիները միշտ  գողացել  և վերացրել են հայերեն ձեռագրերը, բայց հայը փրկել ու ազատել  է դրանք թշնամուց։

Սա մի ձեռագիր աշխատության  վնասված պատառիկ է  , որը 1990-ական թվականներին  Արցախյան պատերազմի ժամանակ պապիկիս է փոխանցել իր մարտական ընկերը։ Ես էլ այն ձեզ եմ ներկայացնում։

Այստեղ կա և ‘ ձեռագիր և ‘ մանրանկարչություն։

Ձեռագիր՝ գրական-գիտական աշխատության՝ ձեռքով գրված կամ մեքենագրված բնագիր, փոխաբերաբար՝ գրողի, արվեստագետի ինքնատիպություն, յուրահատկություն։

 

Հնադարյան ոչ տպագիր գիրք, մատյան՝ գրված աղյուսի, կավե սալիկների, պապիրուսի, մագաղաթի թղթի վրա։ Մեզ են հասել հեռավոր անցյալի գրական ու գիտական շատ ձեռագրեր, որոնք նաև գեղանկարչության, մանրանկարչության նմուշներ են։

 

Ձեռագրերի մեջ հանդիպում են կրկնագիր ձեռագրեր, երբ մագաղաթ չլինելու պատճառով էջերից քերել-ջնջել են նախկին բնագիրը և ընդօրինակել նորը։ Կրկնագրերն այժմ հեշտությամբ վերծանում են՝ երբեմն ի հայտ բերելով հին դարերի նշանավոր երկեր։

Միջնադարում գրքի եջերը պատրաստելու համար օգտագործվում էր մագաղաթ , որը պատրաստվում էր  կենդանու մորթուց ։ Թարմ  մորթուց գրելու համար համապատասխան մակերևույթ  ստանալը դանդաղ ու դժվարին գործընթաց էր։ Մագաղաթ  պատրաստողն ընտրում  էր այծերի, ոչխարների, ուլերի մորթիները ։  Մորթիները  10  օրով  դրվում եին կրաքարի լուծույթի մեջ , կենդանական մազերը փափկացնելու համար ։  Արհեստավորն այնուհետև քերելով  հեռացնում եր մազերն ու ավելորդ մսային զնգվածը դրանից հետո կաշին դրվում եր ջրի մեջ ‘ կրաքարը հեռացնելու նպատակով , որից հետո ձգվում շրջանակի վրա , այնուհետև  արհեստավորը հատուկ կլորավուն դանակի օգնությամբ կաշին քերելով բարակեցնում  է միչև իր նախընտրած  չափը ։ Այդ գործընթացը գովում էր մի քանի օր ։  Վարպետը շարունակում էր ձգել կաշին շրջանակի վրա մինչ այն չորանում էր ։ Արդյունքում ստեղցվում էր մագաղաթը , հարթ, ամուր կրանյութը , որը կարող էր պահպանվել հազարավոր  տարիներ ։ Որպեսզի գրագիրը  կարողանար աշխատել  ` մագաղաթը պետք էր հատուկ եղանակով  մշակման ենթարկվեր։ Մակերևույթը կոպտացնելու համար մագաղաթի վրա սկզբում քսվում  էր պեմզայի փոշի , այնուհետև մաքրվում էր կպչուն փոշու  միջոցով ։ Այսպիսով մակերևույթը գույների ու ներկերի հանդեպ ընկալունակ էր դառնում ։ Մշակված կաշին  այնուհետև կտրվում որ տվյալ գրքի էջերին համապատասղան չափերով ։ Խոշոր  ձեռագիր մատյանների էջերը հաճախ  կաշվի ամբողջական  կտորի Ներսիսյան էին լինում ։  Փոփր գրքերի համար կաշին բաժանվում էր երկու կամ ավել մասերի ։ Մագաղաթի  16 կամ 20 թերթ ծալվում կամ տեղադրվում էին իրար վրա։

Միջնադարյան ձեռագրերի վառ մանրանկարները հաճախ ավելի գրավիչ էին քան գրված բառերը, այնուամենայնիվ ձեռագրի գրվածքը նույնքան կարևոր էր, որքան նկարների պատկերումը։

Դպիրն այն մարդն էր , ով գրում էր տեքստը , նա օգտագործում էր պարզ գործիքներ։

Գրիչները պատրաստվում էին թռչունի փետուրներից։ Փետուրը սկզբից ջրով թռչվում էր , չորացվում և կարծրացվում շիկացած ավազի միջոցով։ Գրագիրը կտրում էր փետուրի ծայրը , այնուհետև վրան ճեղք էր բացում և սրում այն։ Գրիչի ծայրի ձևը տարբեր էր, կախված գրվածքի ոճից։

Թանաքը պատրաստվում էր տարբեր նյութերից, ինչպես օրինակ կաղիններից։

Դրանցից ստանում էին դե , գորշ թանաք։ Սև թանաք պատրաստվում էր նաև ածխածնի հումքով հատուկ նյութերից և կոչվում էր ” Լամպի մուր ” ։

Մինչև Դպիրը սկսում էր գրել, նա ուղղում էր մագաղաթը քանոնի օգնությամբ։

Միջնադարյան Դպիրներն ու իրենց պատվիրատուները արժևորում էին որակյալ , առաջնակարգ ձեռագրերը։ Սխալ կատարելու դեպքում Դպիրը հեռացնում էր վրիպակը դանակի օգնությամբ։ Մագաղաթը առաձգական էր և ջնջում նորից չէր վնասվում։

Մանրանկարիչը զարդարում էր էջերը ներկերով ու ազնիվ մետաղներով։ Նա սկսում էր նկարել, միայն երբ Գրագիրն ավարտում էր իր աշխատանքը։ Մանրանկարիչը սկզբում ուրվագծում էր պատկերը , այնուհետև ավելացնում դետալները, կերպարի առանձնահատկությունները կամ սկզբնատառերին միահյուսված զարդանախշերը։ Ազնիվ մետաղների բարակ թիթեղները միշտ տեղադրվում էին սկզբում։ Մանրանկարիչը մինչ այդ կիրառում էր ” Հիմնային շերտ” , որը բաղկացած էր ” Գեսո” կոչվող գիպսի նման նյութից կամ ծեծից, ինչպես տվյալ դեպքում է։

Հիմնային շերտը չորանալուց հետո նույնիսկ նկարիչի շնչառության տաքությունը բավական էր, որպեսզի ոսկու թիթեղը կպչեր էջին։ Այնուհետև նկարիչը հեռացնում էր ավելորդ հատվածները և հղկում թիթեղը։ Թիթեղը տեղադրելուց հետո նա նկարում էր զարդանախշը։

Բոլոր գույները ստանում էր բանջարեղենի , ներկանյութի կամ հանքային նյութի տրոհման արդյունքում։

Նկարիչը սկզբում տեղադրում էր ավելի բաց, իսկ վերջում մուգ երանգները։ Նա վերջում ավարտում էր աշխատանքը ավելացնելով սև ուրվագծերն ու պիտակ լուսավորված հատվածները։

Դպիրների ու մանրանկարիչների աշխատանքը ավարտվելուց հետո մատյանը կարվում էր։

Մագաղաթի ծալված թերթերի կապոցներն կարվում էին վուշե թելերով կաշվե փոկերի վրա։

Այնուհետև կազմողը վերին և ստորին էջերը ժապավեններով ամրացնում էր գրքի կողին։

Կազմողը կաշվե ժապավենները կապում էր փայտե տախտակի վրա փորած անցքերի միջոցով։ Այդ տախտակները ձեռագրի կազմն էին։

Ժապավեններն ամրացվում էին գրքին` փայտե  սեպերով կամ երկաթե մեխերով։

Դրանից հետո գիրքը սովորաբար ծածկվում էր կաշվե պատյանով։

Մագաղաթը ջերմաստիճանի ու խոնավության տատանումներից ընդարձակվելու և կծկվելու հատկություն ունի։

Այդ պատճառով գրքի պատյանը սովորաբար ծանր էր լինում, որպեսզի դրա ծանրության տակ գրքի էջերը տափակ մնային։

Գիրքը փակվում էր գոտու կամ կոճակի օգնությամբ։ Գրքի կազմը կարող էր զարդարվել տարբեր նյութերով ` ոսկով, թավիշով, մետաքսով  կամ կաշվով ։ Ամենաընտիր կազմերը ձևավորում եին ազնիվ մետաղներից  պատրաստված քանդակներով։ Կազմի տեսքն ու  օգտագործած նյութերը կախված էին պատվիրտուի հարստությունից , ձեռագրի  տեսակից ու նպատակից ։   

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով